Լրահոս

23.11.2010 15:02


Պոլիէթիլենային տոպրակ՝ զենք-զինամթերքով

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, մի անհայտ քաղաքացի զանգահարելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հայտնել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի հետնամասում գտնվող կաթսայատան մոտ թողել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, գնդացրի փամփշտաժապավեն, պահունակ, 7,62 մմ տրամաչափի 100  փամփուշտ և ամոնիտի 7 պայթագլանակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը