Մեկնաբանություն

09.04.2013 00:01


Տարոն Մարգարյանը, «չեբուրաշկաները» և ասֆալտի «ատկատը» (տեսանյութ)

Տարոն Մարգարյանը, «չեբուրաշկաները» և ասֆալտի «ատկատը» (տեսանյութ)

Երևանի ավագանու ընտրության քարոզչության փուլը նոր է մեկնարկել, բայց ՀՀԿ–ն ներկայացնող Տարոն Մարգարյանն արդեն հասցրել է «չեբուրաշկայական» պատմությունների մեջ ընկնել՝ փորձելով հետ չմնալ իր ղեկավարից։

Չէինք հասցրել մարսել Տարոնի ֆեյսբուքյան պատմությունները, երբ նոր բան մեջտեղ եկավ։

Ամեն ինչ սկսվեց բակային հանդիպումից։

Բանն այն է, որ այցելելով Մալաթիա–Սեբաստիա համայնք՝ Տարոնն իր հետ տարել էր ՀՀԿ ցուցակի որոշ ներկայացուցիչների, որոնց վրա դրված էր գործող քաղաքապետի համար «զադնի պլան» ապահովելու պարտականությունը։ Կմկմացող Տարոնի հետևի ֆոնն ապահովում էին «անլեզու» մտավորականներ Միկա Դովլաթյանը, Լևոն Իգիթյանը և այլ «մեծապատիվներ»։ Սակայն բոցը դա չէր։ «Մեծապատիվները» «կիքս» չտվեցին, քանզի լուռ էին ինչպես բելառուսական պարտիզանը գերի ընկած ժամանակ։ Մտավորականության փոխարեն «փայլեց» Տարոնի մեկ այլ թիմակից։

Տարոնի «շքախմբում» կար նաև մի կին «ատամնատեխնիկ», ով էլ ապահովեց օրվա բոցը։ Տիկնոջ ելույթը չէր զիջում 2 ամիս առաջ հանրությանը նախագահական ընտրությունների ժամանակ զվարճացնող իր մյուս «բլանդինկա» կոլեգաների ելույթներին։

Այսպես, ՀՀԿ–ական ավագանի Նաիրա Նահապետյանը, փորձելով հավաքվածներին ներկայացնել Տարոն Մարգարյանի կառավարման ոսկե տարիները, հայտարարեց, թե քաղաքապետարանը, պի՛նդ բռնվեք, 202 հազար 500 միլիոն կիլոմետր ասֆալտապատում է իրականացրել (տե՛ս կից տեսանյութը): Թե այդ ինչ նոր չափման միավոր է հայտանաբերել տիկինը, և ինչպես է Երևանում միլոնավոր կիլոմետրեր ասֆալտապատել Տարոնը, միայն իրենք կիմանան։

Նկատենք, որ Երևանում միլիոնավոր կիլոմետրեր հնարավոր է ասֆալտապատել միայն թղթի վրա՝ «ատկատներ» անելու հստակ նպատակադրմամբ։ Ուրիշ տարբերակ չկա։ «Հոր աչքի առաջ երեք աղջիկների բռնաբարման» միջոցով «like»–եր հավաքող Տարոնից ամեն ինչ սպասելի է, այդ թվում՝ միլիոնավոր կիլոմետրերի ասֆալտապատում։

Առաջիկա ամսում, համոզված եմ, երևանցիները կհասցնեն ավելի մոտիկից ծանոթանալ չխոսկան քաղաքապետին ու զվարճանալու բազմաթիվ առիթներ կունենան։ Դե ինչ, սպասենք Տարոնի մյուս բոցերին։

ՀՀԿ–ին կից «չեբուրաշկաների» պակաս, փաստորեն, չկա, և մոնիտորի առաջ Աշոտյանի քրտնաթոր աշխատանքը ջուրն է լցվելու։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը