Լրահոս

20.01.2011 16:58


«Whitesnake»–ը կթողարկի իր 11–րդ ալբոմը

«Whitesnake»–ը կթողարկի իր 11–րդ ալբոմը

Բրիտանական «Whitesnake» խումբն ավարտել է իր նոր՝ 11-րդ ալբոմի ձայնագրությունը։

Ինչպես ասվում է խմբի պաշտոնական կայքում, ալբոմը, որը ստացել է «Forevermore» անվանումը, կթողարկվի մարտի 25-ին Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։

Ալբոմը ձայնագրվել է Նևադայի ստուդիայում։ Ձայնագրության պրոդյուսերներն են «Whitesnake»-ի առաջատար Դևիդ Քովերդեյլը, կիթառահար Դուգ Օլդրիչն ու Մայքլ Մակինթաիրը։

Ալբոմում 13 երգ կլինի ՝ «Steal Your Heart Away», «All Out Of Luck», «Love Will Set You Free», «Easier Said Than Done», «Tell Me How», «I Need You (Shine A Light)», «One Of These Days», «Love And Treat Me Right», «Dogs In The Street», «Fare Thee Well», «Whipping Boy Blues», «My Evil Ways», «Forevermore»։

Ալբոմին աջակցելու նպատակով երաժիշտներն արդեն շրջագայություն են ծրագրել։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը