Տնտեսական

23.04.2013 11:25


Մարտ ամսին միայն «Զվարթնոց»–ով Հայաստանից մեկնածների թիվն ավելացել է 6833–ով

Մարտ ամսին միայն «Զվարթնոց»–ով Հայաստանից մեկնածների թիվն ավելացել է 6833–ով

ՀՀ քաղաքացիական ավիացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Զվարթնոց» օդանավակայանով 2013թ. հունվար-մարտ ամիսներին 165 275 ուղևոր է մեկնել։ 2012թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 164 880։

Իսկ ժամանածների թիվը 2013թ. հունվար-մարտին կազմել է 141 192 ուղևոր, 2012թ. նույն ժամանակահատվածում այն եղել է 138 691։

Նշենք, որ 2013թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից 110 401 ուղևոր էր մեկնել, իսկ ժամանել էր 93 151–ը։

Այսինքն՝ մարտին 54 874 մարդ է մեկնել։

2013թ. մարտ ամսին Հայաստան է ժամանել 48 041 մարդ։    

Եթե ամբողջացնենք, ապա ստացվում է, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում՝ 2013թ. մարտին, Հայաստանից 6833 մարդով ավելի է մեկնել։

Հիշեցնենք նաև, որ ինչպես արդեն տեղեկացրել ենք, մասնավորապես 2013թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի հանրապետությունից մեկնածների թիվը ժամանածներից՝ նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի  համեմատ, ավելացել  է 7,7 հազ.–ով կամ 53,7%-ով և կազմել  22,1 հազար մարդ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը