Լրահոս

04.07.2009 12:47


Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի հետ:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-գերմանական համագործակցության զարգացմանն ուղղված նրա ակտիվ գործունեության համար և նշել, որ վերջին տարիներին էականորեն աշխուժացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ընդլայնվել են ոչ միայն ֆինանսատնտեսական, այլև կրթամշակութային ծրագրերը:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Գերմանիան Հայաստանի թիվ երկրորդ առևտրային գործընկերն է և խոշոր ներդրողներից մեկը:
Դեսպան Անդրեա Վիկտորինը ևս հայ-գերմանական համագործակցությունը հաջողված է համարել: Նա կարևորել է այս ամիս կայանալիք երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը և վստահություն հայտնել, որ այն նոր նախաձեռնությունների սկիզբ կդառնա:
Կողմերը գոհացուցիչ են համարել նաև անվտանգության, պաշտպանության բնագավառներում երկու երկրների համագործակցությունը:
Նախագահ Սարգսյանը հաջողություն է մաղթել դեսպան Անդրեա Վիկտորինին՝ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը