Աշխարհ

06.05.2013 12:59


Ռուսաստանի և Տաջիկստանի հարաբերությունները գնալով սրվում են

Ռուսաստանի և Տաջիկստանի հարաբերությունները գնալով սրվում են

Վերջին շրջանում Ռուսաստանի և Տաջիկստանի լարված հարաբերությունները էլ ավելի են սրվել։ Փորձագետների կանխատեսմամբ՝ իրավիճակը կարող է հանգեցնել «անմիջական առճակատման»։ Նախօրեին Տաջիկստանի տեղեկատվության ծառայությունն առաջին անգամ սկսել է խլացնել ռուսական ռազմաբազայի տարածքում հեռարձակվող «Զվեզդա» ռադիոկայանի ազդանշանը։ Միաժամանակ Տաջիկստանի իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ համագործակցության խորացման մասին, ինչն ըստ վերլուծաբանների՝ չի համընկնում տարածաշրջանում Ռուսաստանի շահերի հետ։ Մայիսի սկզբին Դուշանբեում կայացել են առաջին թուրք–տաջիկական քաղաքական խորհրդակցությունները։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Այս խորագրի վերջին նյութերը