Տնտեսական

20.05.2013 13:10


Գյուղացիները կրկին փակել են Երևան-Արմավիր մայրուղին(տեսանյութ)

Գյուղացիները կրկին փակել են Երևան-Արմավիր մայրուղին(տեսանյութ)

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ կրկին փակել են Երևան-Արմավիր մայրուղին։ Նրանց հետ հանդիպել են գյուղատնտեսության փոխնախարարները, սակայն կարկուտի պատճառով բերքը կորցրած գյուղացիները չեն ցանկանում նրանց լսել։ Վերջիններս հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կամ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արմավիրի մարզի 46 համայնքներում։ Ըստ մարզպետարանի պաշտոնական կայքի՝ վնասի չափը համայնքների մեծ մասում կազմել է 100 տոկոս:

Այս խորագրի վերջին նյութերը