Տնտեսական

20.06.2013 16:49


ԱԺ–ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը, որը ոչ բոլորին է վերաբերում

ԱԺ–ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը, որը ոչ բոլորին է վերաբերում

ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունել է «Նվազագույն աշխատավարձի մասին» օրինագիծը, որով նվազագույն ամսական աշխատավարձը գործող 35 հազ. դրամի փոխարեն սահմանվեց 45 հազ.։

Այսպիսով` հուլիսի 1–ից կբարձրանա ընդամենը շուրջ 160 հազ. աշխատողների նվազագույն աշխատավարձը։ Նրանցից շուրջ 60 հազ.-ը ամսական 35 հազ. դրամ աշխատավարձ ստացողներին են։

Իսկ 2014թ. հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել բոլոր աշխատողների աշխատավարձերը:

Հիեցնենք, որ երեկ անդրադառնալով այս օրինագծին՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ընդգծել էր, որ սա սոցիալական լարվածությունը մեղմելու քայլ է։

Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել էր, որ տնտեսական քաղաքականության առումով կառավարությունն այլանդակ բան է անում։

«Միգուցե սոցիալական վիճակը մեղմելու առումով լավ է, բայց չեմ հասկանում, թե տնտեսական ի՞նչ փիլիսոփայություն է իրականացվում: 10 հազ.–ով բարձրանում եք, բայց կործանարար հետևանքը տնտեսության վրա է գալու, քանի որ նոր լրացուցիչ բեռ է տնտեսվարողների ու համայնքային բյուջեների վրա։ Վատ մսավաճառի նման փափուկի հետ ոսկորն էլ եք խուրդելու»,-նշել էր Ա. Մինասյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը