Տնտեսական

03.07.2013 10:13


«Արդեն 2-րդ ամիսն է՝ թոշակներն ուշացնում են»

«Արդեն 2-րդ ամիսն է՝ թոշակներն ուշացնում են»

Խոսքս ուղղում եմ սոցապ նախարարին:

Պ. նախարա՛ր, արդեն 2-րդ ամիսն է, ինչ թոշակառուները կրկին բախվել են նույն խնդրի հետ, այն է`թոշակների ուշացում, անհարթություն անունների հետ կապված: Այսինքն 2-րդ ամիսն է, ինչ Ձեր աշխատակազմը չի կարողանում կատարել իր պարտականությունները: Չեմ հասկանում՝ այդքան դժվա՞ր է մի ամբողջ ամսվա ընթացքում լուծել խնդիրները, ճշտել թոշակառուների անունները, պարտադիր սպասում եք նոր ամսվա սկզբի՞ն, որ զբաղվեք ձեր գործերով: Մի՞թե այդքան դժվար է հասկանալ կամ պատկերացնել, որ այդ մարդիկ էդ չնչին գումարի հույսին են: Թե՞ մտածված եք ուշացնում, որ շուտ չծախսեն, որ ձեռքները գումար մնա մինչ ամսվա ավարտը: Չէ, հաստատ չի մնա, որովհետև այնքան քիչ է, որ հաստատ դեղի չի բավարարում, էլ ուր մնաց կուտակեն: Դրա համար խնդրում եմ մարդկանց հալալ քրտինքով հասանելիքը տվեք ժամանակին: Մեղք են, դրա հույսին են...

Նանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը