Տնտեսական

31.07.2013 13:26


ԿԸՀ-ն դիմել է կառավարությանը` թույլ տալու ծախսել ընտրագրավների կուտակված գումարները

ԿԸՀ-ն դիմել է կառավարությանը` թույլ տալու ծախսել ընտրագրավների կուտակված գումարները

«Փաստինֆո» գործակալությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է կառավարությանը` թույլ տալու ծախսել ընտրագրավների հատուկ հաշվեհամարին կուտակված գումարները:
Նման իրավասություն Կենտրոնական ընտրական մարմնին տալիս է «Ընտրական օրենսգիրքը»: 38 հոդվածի 7-րդ կետի համաձայն, «ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 15 տոկոսը կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար»:
Վկայակոչելով օրենքի այս դրույթը` ԿԸՀ-ն որոշել է այդ նպատակի համար հիմնադրամում առկա գումարներից ծախսել 25 մլն դրամ:
Թե կոնկրետ ինչ է արվելու այդ գումարի սահմաններում, կառավարության որոշման նախագծում չի ներկայացվում:
Կառավարությունը չի բացահայտում նաև, թե ընդհանուր առմամբ որքան գումար կա ընտրագրավների հատուկ հաշվեհամարում: Սակայն, եթե ընդունենք, որ նշված 25 մլն դրամը առկա գումարների առավելագույնը 15%-ն է, ապա հիմանդրամում ներկա պահին շուրջ 165 մլն դրամ կա:

Այս խորագրի վերջին նյութերը