Տնտեսական

09.08.2013 01:18


Արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից արտադրվող մի քանի արտադրատեսակների արտադրությունը

Արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից արտադրվող մի քանի արտադրատեսակների արտադրությունը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 433-Ա հրամանի հիման վրա «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից 2013 թվականի հուլիսի 29-ին կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի արձանագրության՝ «քամած մածուն» արտադրատեսակը ԱՑԽՄ ցուցանիշով, «մածուն 3.2%», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%» արտադրատեսակները ԱՑԽՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր ցուցանիշներով, «կաթ պաստերացված» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով, «թան» արտադրատեսակը ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, «թթվասեր» արտադրատեսակը խմորասնկեր, բորբոսասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին: Բացասական արդյունքների մասով կատարվել է կրկնակի փորձաքննություն, որի արդյունքներով նշված արտադրատեսակները կրկին չեն համապատասխանել վերը նշված պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը:

Ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրեն Գևորգ Գևորգյանին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները և «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակների արտադրությունն իրականացնելու ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին պահանջներին համապատասխան:

Այս խորագրի վերջին նյութերը