Տնտեսական

25.10.2013 13:23


Տնտեսագետ. «Տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 70-75 դրամ է»

Տնտեսագետ. «Տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 70-75 դրամ է»

ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ Եղիազարյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով հասարակական տրանսպորտի ուղեվարձերի թանկացման խնդրին՝ ասել է, որ եթե ուղեվարձը չբարձրանա, տնտեսվարող սուբյեկտների վիճակը վատանալու է.

«Այսօր փաստացի 23 երթուղի չի սպասարկվում, քանի որ փոխադրող չկա: Մրցույթ ենք հայտարարում, սակայն ոչ ոք չի գալիս, քանի որ շահութաբեր չէ»,–նշել է Եղիազարյանը։

Բանախոսի կարծիքով ավտոբուսների համար պետք է սահմանել 250 դրամ, միկրոավտոբուսների համար` 200, սակայն երբ այդ թվերը ներկայացրել են Երևանի տրանսպորտի վարչություն, նրանց պատասխանել են, որ ժողովրդի վիճակը վատ է՝ առաջարկելով առաջին փուլում ուղեվարձի սակագինը դարձնել 150 դրամ:
Ասուլիսի ներկա, տնտեսագետ Դավիթ Գևորգյանն էլ նշել է, որ տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 70-75 դրամ է, իսկ ներքաղաքային տրանսպորտի բարեփոխումները կարելի է իրականացնել անգամ 100 դրամ սակագնի դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը