Լրահոս

10.08.2009 11:49


2050թ. Եվրամիության ամեն հինգերորդ բնակիչը մահմեդական է լինելու

Այժմյան 5%-ի փոխարեն ներկա դարաշրջանի երկրորդ կեսին Եվրամիության բնակչության 20%-ը մահմեդական է լինելու։ Այս եզրակացությունն ամրագրված է ամերիկյան Միգրացիոն քաղաքականության ինստիտուտի նոր հաշվետվությունում։ Կանխատեսման հեղինակները հայտնում են, որ Եվրամիության երկրներից հատկապես Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում մահմեդական բնակչության թիվն է՛լ ավելի կմեծանա։ «The Daily Telegraph» անգլիական պահպանողական պարբերականն այս գործընթացն արդեն իսկ անվանել է «ժամացույցի մեխանիզմով ժողովրդագրական ռումբ»։

Եվրամիությունում մահմեդական բնակչության թիվն առաջին հերթին կավելանա նախորդ դարաշրջանի 50-70թթ. Եվրոպա մասսայաբար ներգաղթածների ժառանգների բարձր ծնելիության հաշվին։ Ժողովրդագրական տվյալների փոփոխմանը նպաստում է նաև այն, որ Եվրոպայի բնիկների շրջանում ծնելիությունը չի ապահովում նախկին մակարդակը։ Միաժամանակ, վերջին տարիներին մի քանի անգամ բարձրացել է Միջին և Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և Ասիայից ԵՄ ներգաղթողների հոսքը։ Վերջին հաշվարկների համաձայն՝ ամեն տարի մշտական բնակչության համար Եվրամիություն է մեկնում մինչև 2 մլն մարդ։ Հիմնականում դրանք իսլամական երկներից ժամանածներն են։

Հետազոտությունում նաև ասվում է, որ ընթացիկ տարվա կեսերին Եվրամիության խոշոր քաղաքներում բնիկների թիվը փոքրամասնություն է դառնալու։ Դրանցից մեկը Անգլիայի երկրորդ քաղաքը համարվող Բիրմինգեմն է լինելու։ Ճիշտ է, մինչև 2026թ. Բիրմինգեմում բնիկներն իրենց առավելությունը դեռ կպահպանեն։ 

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

Այս խորագրի վերջին նյութերը