Լրահոս

10.08.2009 15:33


Իրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել

Ւրաքում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել։ Երկրի մայրաքաղաք Բաղդադում 2 մարդատար ավտոմեքենա է պայթել։ Զոհվել է 17 մարդ, 80-ից ավելի մարդ վնասվածքներ է  ստացել։ Մոսուլում՝ Բաղդադից  400 կմ հյուսիս, 2 բեռնատար է պայթել։ Մահացել է 30 մարդ,  վնասվածքներ են ստացել 60-ը։

Վերջին խոշոր ահաբեկչությունը տեղի է ունեցել Մոսուլում։ Մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել շիական մզկիթի հարևանությամբ այն պահին, երբ այնտեղից ցերեկային աղոթքից հետո տասնյակ մարդիկ էին դուրս գալիս։ Մահացել է 39 մարդ։

Ըստ «Vesti.ru»-ի      

 

Այս խորագրի վերջին նյութերը