Լրահոս

25.11.2010 17:10


ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների թեմայով քաղաքական խորհրդակցություններ

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ' ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Անդրիս Ռազանսի եւ Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեն Ջորջ Ֆրիդենի մասնակցությամբ: Քննարկումների հիմնական թեման Հայաստան-ԵՄ հարաբերություններն էին' Արեւելյան գործընկերության եւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների լույսի ներքո:

Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներին ընդունեց նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, որի հետ հանդիպմանը անդրադարձ կատարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին, ինչպես նաեւ ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի պարզեցման խնդիրներին:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ հանդիպմանը հյուրերի խնդրանքով ներկայացվեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի արդի փուլը:

Այս խորագրի վերջին նյութերը