Լրահոս

17.08.2009 14:09


Օգոստոսի 18–ին Վրաստանը պաշտոնապես դուրս կգա ԱՊՀ–ից

Օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես կզրկվի ԱՊՀ անդամ-պետության կարգավիճակից։

«ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացի համաձայն՝ օգոստոսի 18-ից Վրաստանը պաշտոնապես արդեն չի հանդիսանալու Համագործակցության երկիր։ Աշխատանքային կարգով Վրաստանի դրոշը կհանվի ԱՊՀ գործադիր կոմիտեից։ Վրացական կողմի մասնակցությամբ որևէ միջոցառում ծրագրված չէ»,- հայտնել են Մինսկում տեղակայված ԱՊՀ-ի հանձնախմբից։  

Այդուհանդերձ, ԱՊՀ-ից պաշտոնապես դուրս գալուց հետո Վրաստանը կշարունակի մնալ Համագործակցության 70 համաձայնագրերում։

«Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ Վրաստանը կշարունակի մասնակցել այն աշխատանքներին, որոնց նախկինում էլ կարող էին մասնակցել ԱՊՀ անդամ չհանդիսացող պետությունները»։

Ըստ «Интерфакс-запад»-ի

 

 

Այս խորագրի վերջին նյութերը