Լրահոս

18.08.2009 15:49


Վրաերթեր Գագարին և Թումանյան փողոցներում

Օգոստոսի 16-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Գագարինի փողոցի թիվ 20 տան մոտ վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Մելանյա Ն.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 17-ին, ժամը 01.30-ին, պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է 1973 թ. ծնված Գագիկ Ս.-ն՝ իր վարած «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է նախաքննություն

Օգոստոսի 17-ին էլ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ի սահմաններում 1985 թ. ծնված Էթերի Մ.-ն իր վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Հրաչյա Դ.-ին ու դիմել փախուստի: Հրաչյա Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 00.40-ին, Էթերի Մ.-ն ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանության

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը