Լրահոս

20.08.2009 11:25


ՆԱՍԱ–ի աստղաֆիզիկոսները սենսացիոն բացահայտում են արել

ՆԱՍԱ–ի աստղաֆիզիկոսները սենսացիոն բացահայտում են արել

ՆԱՍԱ-ի մասնագետները սենսացիոն բացահայտում են արել։ Նրանց խոսքերով՝ իրենց հաջողվել է գտնել տիեզերքում կյանքի առկայության ապացույցը, և պատասխանել հարցին, թե որտեղից է Երկրագնդի վրա կյանքը հայտնվել։ Վիլդա-2 գիսավորի պոչում հայտնաբերվել է ամինաթթու՝ գլիցին։ Դա կենդանի օրգանիզմում սպիտակուցի սինթեզման համար պատասխանատու հիմնական բաղադրիչներից մեկն է։ Բազմաթիվ գիտնականներ հիմա համոզված են, որ Երկրագնդի վրա կյանքի առաջացման համար հարկավոր նյութերը կարող էին ձևավորվել տիեզերքում, այնուհետև մոլորակի վրա ընկնելուց հետո, ինչպիսին մերն է, խթան դառնալ կյանքի առաջացման համար։

Գիսավորի պոչից նյութի փորձանմուշը 5 տարի առաջ վերցրել էր «Սթար Դաստ» տիեզերական սարքը։ Որպեսզի նմուշներով պահատուփերը Երկիր վերադառնան, 2 տարի է պահանջվել, և միայն հիմա է հաջողվել ապացուցել, որ գլիցինի մոլեկուլներ կան ոչ միայն Երկրի վրա։

Պանսպերմիայի կողմնակիցները, որոնց տեսության համաձայն կյանքը երկրագունդ է ներմուծվել տիեզերքից գիսավորի կամ երկնաքարի միջոցով, ցնծում են։ Նրանց հիպոթեզը հիմա լուրջ գիտական հիմնավորում ունի։

Ըստ «Vesti.ru»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը