Լրահոս

25.08.2009 11:20


Ավտովթարի հետևանքով մարդ է զոհվել

Օգոստոսի 25-ին' Ժամը 00.04-ին ահա­զանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել  ավտովթար: Կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Երևանից դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ իրար են բախվել «ԳԱԶ-24» մակնիշի 07 LS 969 պետհամարանիշի և «ՎԱԶ-2106» մակնիշի 12 SS 562 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ մեքենաներում գտնվող մյուս մարդիկ ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Փրկարարները  «ՎԱԶ-2106» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ Երևանի բնակիչ, 1984 թ. ծնված  Արթուր Հովհաննիսյանի դին, որը հանձնել են շտապօգնության բժիշկներին:

Վաղարշապատի հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Դավիթ և 1987 թ. ծնված Վալյա Ստեփանյանները:

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 1991 թ. ծնված Շահեն Մանուկյանը, 1989 թ. ծնված Արտյոմ Արոյանը և 2006 թ. ծնված Արսեն Ամիրշատյանը, Շիրակի մարզի Բագրավան համայնքի բնակիչ, 1986 թ. ծնված Ջիվան Գասպարյանը, Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ՝ 1973 թ. ծնված Կարինե Գրիգորյանը և 1995 թ. ծնված Գևորգ Ստեփանյանը: Վերջինս բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից դուրս է գրվել:

 

Այս խորագրի վերջին նյութերը