Աշխարհ

11.05.2014 02:55


Մորուքավոր Կոնչիտան ճանաչվեց «Եվրատեսիլ–2014»–ի հաղթող

Մորուքավոր Կոնչիտան ճանաչվեց «Եվրատեսիլ–2014»–ի հաղթող

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ–2014» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը։

Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը, ով հանդես եկավ «Not Alone» երգով, զբաղեցրեց 4–րդ տեղը։

Եվրոպան մրցույթի հաղթող ընտրեց էքսցենտրիկ արտաքինով Կոնչիտային՝ Ավստրիայի մասնակցին։

Երկրորդ տեղում՝ Նիդերնլանդներն է, երրորդում՝ Շվեդիան։

Հայաստանին բարձր միավորներ տված երկրներն են՝ Մոնտենեգրոն (10 միավոր), Ռուսաստանը (8 միավոր), Ֆրանսիան (12 միավոր), Բելառուսը (10 միավոր), Լատվիան (10 միավոր), Ավստրիան (12 միավոր), Ուկրաինան (10 միավոր) և Վրաստանը (12 միավոր)։

Հայաստանը 8 միավորը պարգևեց Բելառուսին, 10–ը՝ Ռուսաստանին, 12–ը՝ Մոնտենեգրոյին։

Իր հերթին, Ռուսաստանը 10 միավորը տվեց Ադրբեջանին, 12–ը՝ Բելառուսին։

Ադրբեջանական 12 միավորը գնաց Ռուսաստանին, 10–ը՝ Ուկրաինային։

Ադրբեջանին 12 միավոր պարգևած միակ երկիրը Սան Մարինոն էր։

Ի դեպ, մորուքավոր Կոնչիտային բարձր միավորներ են տվել նաև Ուկրաինան (8 միավոր) և Վրաստանը (10 միավոր)։

Նշենք նաև, որ հանդիսատեսը սուլոցներով և դժկամությամբ է ընդունել Ռուսաստանին տրվող բարձր միավորները։ Օրինակ, Բելառուսը Ռուսաստանին փոխանցեց 12 միավոր, Մոլդովան՝ 8, Վրաստանը՝ 8, և, ինչպես արդեն տեղեկացրեցինք՝ Հայաստանը՝ 10 միավոր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը