Աշխարհ

07.06.2014 10:26


Կիևը պետք է հրաժարվի ուժային գործողությունից ՌԴ–ի կողմից ընդառաջ քայլերի դեպքում

Կիևը պետք է հրաժարվի ուժային գործողությունից ՌԴ–ի կողմից ընդառաջ քայլերի դեպքում

«Взгляд»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Թոնի Բլինկենն ասել է, որ Ռուսաստանի կողմից ընդառաջ քայլերի դեպքում Կիևի իշխանությունները պետք է հրաժարվեն Ուկրաինայի հարավ-արևելքում ուժային գործողությունից։

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ը շարունակում է ՌԴ-ին մեղադրել Ուկրաինայի հարավ-արևելքում երկրի դաշնայնացման կողմնակիցներին աջակցելու համար՝ միաժամանակ կոչ անելով Ռուսաստանին ճնշում գործադրել աշխարհազորայինների վրա, որպեսզի վերջիններս վայր դնեն զենքն ու բանակցեն Կիևի իշխանությունների հետ։ Իբրև դրական քայլ ՌԴ–ի կողմից՝ ԱՄՆ–ը նշել է ռուսական զորքի հեռացման փաստը Ուկրաինայի հետ սահմանից։

Այս խորագրի վերջին նյութերը