Տնտեսական

25.01.2011 18:34


ՀՀ տնտեսության անվանական աճն այս տարի կազմել է 2,6 %, բայց գնաճն ավելի մեծ տոկոս է կազմում

ՀՀ տնտեսության անվանական աճն այս տարի կազմել է 2,6 %, բայց գնաճն ավելի մեծ տոկոս է կազմում

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների՝ 2010 թ.-ին Հայաստանի տնտեսության ՀՆԱ-ն կազմել է 3509523,9 մլն. դրամ, որը նախորդ տարվա համեմատ  2,6 %-ով ավել է։ Սակայն հարկ է նկատել, որ այդ աճն անվանական է, քանի որ նույն պաշտոնական տվյալներով՝ ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորի աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 110,2 %, իսկ սպառողական գների ինդեքսի աճի տեմպը՝ 108,2 %։

Արտաքին առևտրաշրջանառությունը 1786.1 մլրդ դրամ է, որից արտահանումը կազմում է 376,7 մլրդ. դրամ, իսկ ներմուծումը՝ 1409,4 մլրդ. դրամ, այսինքն՝ ներմուծումը գերազանցել է արտահանմանը մոտ 4 անգամ։  

Այս խորագրի վերջին նյութերը