Լրահոս

04.09.2009 18:02


Մեկ մլն դոլար մրցանակ Բրայզայի՞ն

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշել է, որ գույություն չունի ոչ մի իրավական փաստաթուղթ՝ ըստ որի Արցախը ներկայացվի Ադրբեջանի կազմում, «բայց մեր թե՛ դիվանագետները, թե՛ լրատվամիջոցները դա չեն բարձրաձայնում և չեն օգտագործում հօգուտ մեզ»։

-Երբ Բրայզան հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին, մեր կազմակերպությունը՝ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիան», սահմանեց 1 մլն  դոլար մրցանակ՝ տալու Բրայզային, եթե նա ապացույց բերի իր պնդման վերաբերյալ, և պատրաստ  է 10 մլն էլ տալ, բայց այդպիսի փաստ չկա, իսկ մենք այս մասին լռում ենք,-ասել է քաղաքագետը։

Նրա կարծիքով գերտերություններն ուզում են հարցի հեշտ լուծում. նրանց չի հետաքրքրում հակամարտող կողմերի շահը։

-Կարող են, թող մեր դիվանագետները չխաբվեն,-ասել է Ալեքսանդր Մանասյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը