Աշխարհ

30.09.2014 10:39


Սիրիայի օդուժը գրոհել է «Իսլամական պետության» շարասյունը Դեյր–էզ–Զորից արևելք

Սիրիայի օդուժը գրոհել է «Իսլամական պետության» շարասյունը Դեյր–էզ–Զորից արևելք

Սիրիայի օդուժը գրոհել է «Իսլամական պետության» շարասյունը Դեյր–էզ–Զոր քաղաքից արևելք՝ Եփրատում։ Այս մասին հաղորդում է «Ալ–Մայադին» հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ հարվածները հասցվել են նաև զինյալների կենտրոնացման վայրերին՝ Մուխասանում և Մրեյում՝ իրաքյան սահմանին մոտ։ Տվյալներ կորուստների մասին չկան։ Իր հերթին, ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների ինքնաթիռներն օդային գրոհների ընթացքում ոչնչացրել են երկու ոչ մեծ նավթավերամշակող գործարան, որոնք գտնվում են ԻՊ վերահսկողության տակ Էլ–Հոուլում և Ռաջմ–էտ–Տուկաջիում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը