Աշխարհ

06.10.2014 11:39


Ազնավուր. «Ես մի փոքր թուրք եմ, մի փոքր հայ, մի փոքր վրացի և, թերևս, ամենաշատը՝ ֆրանսիացի» (տեսանյութ)

Ազնավուր. «Ես մի փոքր թուրք եմ, մի փոքր հայ, մի փոքր վրացի և, թերևս, ամենաշատը՝ ֆրանսիացի» (տեսանյութ)

Մոսկվայում մենահամերգով հանդես եկած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է իր արմատներին։ Նա նախ նշել է, որ ոչ թե ֆրանսահայ է, այլ հայկական ֆրանսիացի, այնուհետև հայտնել է, որ մայրը գաղթել է Թուրքիայից, հայրը՝ Վրաստանից։

–Ես մի փոքր թուրք եմ, մի փոքր հայ, մի փոքր վրացի և, թերևս, ամենաշատը՝ ֆրանսիացի,–ավելացրել է Ազնավուրը։

Նա նաև անդրադարձել է «Բաշնեֆտի» գործով դատապարտված գործարար Լևոն Հայրապետյանին՝ նշելով, որ բարձր է գնահատում այն բոլոր հայերին, ովքեր մեծ ներդրում են ունեցել իրենց երկրի զարգացման գործում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը