Աշխարհ

07.10.2014 09:46


Հյուսիսային և Հարավային Կորեաների ռազմական նավերն իրար ուղղությամբ կրակ են բացել

Հյուսիսային և Հարավային Կորեաների ռազմական նավերն իրար ուղղությամբ կրակ են բացել

Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի ռազմածովային պարեկային նավերն իրար ուղղությամբ կրակ են բացել։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Հարավկորեական ռազմանավը նախազգուշացնող կրակոցներ է արձակել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի պարեկային նավը հատել է Կորեական թերակղզու վիճելի ծովային սահմանը։ Նահանջի ժամանակ հյուսիսկորեական նավը պատասխան կրակ է բացել։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։

Այս խորագրի վերջին նյութերը