Լրահոս

26.01.2011 17:08


Զարթնող հրաբուխը կարող է ամայացնել ԱՄՆ տարածքի երկու երրորդը

Ամերիկացիներին իսկական բնական աղետ է սպասվում։ Երկրաբանները հայտնել են, որ երկրի հարավում գտնվող «Յելոսթոուն» Ազգային արգելոցի տակ գտնվող հսկայական հրաբուխը ակտիվության նշաններ է ցույց տալիս։

Ինչպես գրում է «Daily Mail»-ը՝ եթե հրաբուխը վերջնականապես զարթնի, հետևանքները իրականում շատ աղետալի կլինեն։ Մոխիրը կարող է 3 մետրանոց շերտով ծածկել Ամերիկայի տարածքի երկու երրորդը՝ դարձնելով այն անկենդան անապատ։ Մոխիրի ամպերը կխանգարեն նաև օդային երթևեկությունը ամբողջ աշխարհում։

-Այժմ հրաբխի մագման գտնվում է 10կմ խորության վրա, և անհանգստանալ դեռ շուտ է։ Բայց եթե այն հասնի 2-3 կիլոմետրի, ապա մենք անհանգստության շատ լուրջ առիթ կունենանք,-հրատարակչությանը պատմել է Յուտահի համալսարանի երկրաֆիզիկայի պրոֆեսոր Ռոբերտ Սմիթը՝ ավելացնելով, որ 2004թ-ից սկսած մագման տարեկան միջինը բարձրանում է 8սմ-ով։

Այս խորագրի վերջին նյութերը