Լրահոս

26.01.2011 17:09


Եվրոպական խորհրդարանի անդամ. «Հայաստանը պետք է ազատի տարածքները»

Եվրոպական խորհրդարանի անդամ, Ռումինիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր տիկին Նորիկա Նիկոլայեն նշել է, թե անհանգստություն առաջացնող հիմնական խնդիրներից մեկը «սառեցված» հակամարտությունների հարցն է. «Հարցը վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Վրաստանի տարածքում նույնպես «սառեցված» հակամարտություններ կան։ Հարավային Կովկասի վերաբերյալ անցյալ հաշվետվությունում իմ գործընկերները աջակցել են ինձ և կողմ քվեարկել Եվրոպական խորհրդարանի լրացումներին։ Ես Հայաստանից պահանջել եմ, որ նա լքի Ադրբեջանի տարածքները։  Համաձայն միջազգային իրավունքի՝ այլ երկրների տարածքներ գրավելն անթույլատրելի է։ Հուսով եմ, որ Հայաստանը կսկսի բանակցային գործընթացները այդ գաղափարը իրագործելու համար։ Համաձայն միջազգային իրավունքի՝ Հայաստանը պետք է ազատի այդ տարածքները և նպաստի իրավիճակի նորմալացմանը։ Իմ կարծիքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը ձգձգվում է։ Մենք պետք է արագացնենք այդ գործընթացը, քանի որ ողջ միջազգային հանրությունն է շահագրգռված այդ տարածաշրջանում կայունության հաստատման համար։ Այդ տարածաշրջանը այնքան էլ հեռու չէ Եվրախորհրդից, և մենք շահագրգռված ենք այդ գործընթացի արագացմամբ»։

Այս խորագրի վերջին նյութերը