Լրահոս

27.01.2011 10:02


Քլինթոնը կոչ է արել Նազարբաևի նախագահության երկարաձգման վերաբերյալ հանրաքվեն չանցկացնել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Ղազախստանին ետ չկանգնել ժողովրդավարական սկզբունքներից և երկրի նախագահի նախագահության ժամկետի երկարաձգման վերաբերյալ հանրաքվե չանցկացնել։

-Վերջերս Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևի հետ բանակցությունների ժամանակ պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ երկրի նախագահ Նուրսուլտան Նազարբաևի նախագահության ժամակետի մինչև 2020թ. երկարձգելու մասին ազգային հանրաքվեն կարող է ժողովրդավարացման համար մեկ քայլ ետ գրանցի։ Մենք հույս ունենք, որ Ղազախստանը կհաստատի իր հավատարմությունը ժողովրդավարությանն ու կհետևի մարդու իրավունքներին,-ճեպազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարության  հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին։

Նշենք, որ Քլինթոնի և Սաուդաբաևի հանդիպումը կայացել է երեքշաբթի օրը, բայց փակ դռների ետևում, և հանդիպման մանրամասների մասին Կրոուլին պատմել է միայն հաջորդ օրը։

 

Այս խորագրի վերջին նյութերը