Աշխարհ

17.11.2014 10:14


Ռումինիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում և շնորհավորել իր մրցակցին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ռումինացիներին, որոնք քվեարկել են։ Ժողովուրդը միշտ ճիշտ է։ Ես զանգահարել եմ պորան Յոհաննիսին և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ», – հաղորդել է կառավարության ղեկավարը։
Նա նաև հայտնել է, որ դեռ մտադիր չէ հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։
«Ես հերքում եմ իմ հրաժարականի մասին բոլոր լուրերը այնքան ժամանակ, քանի դեռ իմ գործընկերներից որևէ մեկը չի խնդրել դա անել, – հայտարարել է Պոնտան։–Պաշտոնը թողելու հիմքեր չունեմ», – հավելել է նա։

Էքզիթ–պոլի տվյալներով՝ Ռումինիայի նախագահի թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել հասնել տեսանելի հաղթանակի ընտրությունների երկրորդ փուլում. Յոհաննիսը հաղթանակ է տարել չնչին տարբերությամբ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը