Աշխարհ

27.11.2014 11:58


Աֆղանստանի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել

Աֆղանստանի մայրաքաղաքում հուժկու պայթյուն է որոտացել

Առնվազն չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու արտասահմանցի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հուժկու պայթյունի հետևանքով։ Ինչպես հաղորդում է տեղական ԶԼՄ–ն, ահաբեկիչների հարձակման թիրախը դարձել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան մեքենաները։
«Tolo News» հեռուստաալիքի տվյալներով՝ Աֆղանստանի ՆԳ փոխնախարարը հաստատել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ–ահաբեկիչը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջապատել են դեպքի վայրը, որտեղ ժամանում են շտապ օգնության մեքենաները։

Տեղեկացնում է«ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը