Աշխարհ

02.12.2014 11:53


Իրաքյան զորքերն ԻՊ զինյալներից գրավել են քիմիական զենքի պահեստը

Իրաքյան զորքերն ԻՊ զինյալներից գրավել են քիմիական զենքի պահեստը

Իրաքյան զորքերն «Իսլամական պետության» զինյալներից վերցրել են քիմիական զենքի պահեստը՝ Բաղդադից հյուսիս։
Այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի փոխնախարար Մուհամմեդ Ջավադ ալ–Դոուրակին Հաագայում անցկացվող ՔԶԱԿ–ի անդամ–պետությունների 19-րդ կոնֆերանսին։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ քիմիական զենքը գտնվում է երկու բունկերում՝ ԻՊ կողմից անցած տարվա հունիսին բռնազավթված շրջանում։ Զինյալները չեն կարողացել բացել պահեստները, որտեղ, բացի քիմիական բաղադրիչներից, կան հրթիռներ և սարքավորումներ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը