Աշխարհ

19.12.2014 13:30


Պակիստանի հյուսիս–արևմուտքում մեկ օրում 59 ահաբեկիչ է ոչնչացվել

Պակիստանի հյուսիս–արևմուտքում մեկ օրում 59 ահաբեկիչ է ոչնչացվել

Պակիստանի անվտանգության ուժերը մեկ օրվա ընթացքում 59 զինյալ–իսլամիստ են ոչնչացրել երկրի հյուսիս–արևմուտքում։ Այս մասին այսօր հաղորդել է հանրապետության բանակի մամուլի ծառայությունը։
Պակիստանյան բանակը լայնամասշտաբ գործողություն է իրականացրել Հայբեր գործակալությունում (վարչատարածքային բաժանման միավոր), լրացուցիչ դերակատարություն են ունեցել երկրի օդուժի ինքնաթիռները։ Հինգշաբթի երեկոյան ցամաքային ուժերը 10 զինյալ են ոչնչացրել, ևս 17-ը, այդ թվում՝ ուզբեկ դաշտային հրամանատար, սպանվել է ավիահարվածների ընթացքում։ 32 ահաբեկիչ էլ ոչնչացվել է այսօր Թիրահի հովտում։

«Նրանք ուղղվում էին Աֆղանստանի սահմանի կողմը», – նշել են բանակային մամուլի ծառայությունում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը