Մեկնաբանություն

24.12.2014 11:39


«Ի վսյո»

«Ի վսյո»

Երեկ ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի անհասկանալի կարճ «ելույթն» իրականում խորհրդանշական էր։

Հայաստանի գործող նախագահը շնորհակալություն է հայտնում մեզ ԵՏՄ ընդունելու համար ու... «ի վսյո»-ով եզրափակում ասելիքը։ Ավելի ճիշտ՝ խոսքը։

Սերժ Սարգսյանը դրսում ասելիք չունի։

Նույնն էլ ներսում է։ Ի՞նչ ասի, երբ ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Երկիրը փլուզվում է, բոլոր հաճախորդները բացահայտված են, ու բոլորն էլ հասկացել են, որ ուժ տեսնելիս Սարգսյանն ընկրկում է։

Հասկանալի է նաև, որ համաժողովրդական շարժումն այլընտրանք չունի։ Պետք է կանգնեցնել այս գահավիժումը։ Հակառակ դեպքում մեր երկրի համար են ասելու` «ի վսյո»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը