Աշխարհ

25.12.2014 15:22


Իրանը խոշոր զորավարժանքներ է անցկացնում

Իրանը խոշոր զորավարժանքներ է անցկացնում

Այսօր Իրանում տարբեր զորքերի մասնակցությամբ մեկնարկել են զանգվածային զորավարժանքները, որոնք ամենախոշորն են տարածաշրջանի ամբողջ պատմության մեջ։ Ցամաքային զորքերի, ավիացիայի և ՀՕՊ համակարգերի ստորաբաժանումների վարժանքներն առաջին փուլում կծավալվեն Իրանի հարավարևելյան մասում։ Միաժամանակ, Օմանյան ծոցում ռազմական նավեր են գործարկվել։
Ինչպես հայտարարել է ջոկատային գեներալ Աբդոլրահիմ Մուսավին, մանևրների հիմնական նպատակներից մեկն է «ամրապնդել երկրի մարտունակությունը»։ Նրա խոսքերով՝ նման վարժանքներով զինված ուժերը ցանկանում են հարևան պետություններին խաղաղության և համագործակցության կոչ ուղղել։

Հաղորդում է izvestia.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը