Աշխարհ

26.12.2014 09:44


Մեքսիկայում սպանել են ընտանիքի 5 անդամի

Մեքսիկայում սպանել են ընտանիքի 5 անդամի

Երեկ Մեխիկոյի արվարձաններից մեկում հայտնաբերվել են ընտանիքի 5 անդամների դիերը։ «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով դատախազությանը, հայտնում է, որ ըստ նախնական վարկածի՝ խոսքը կողոպուտի մասին է։

Դիերը հայտնաբերվել են լոգասենյակում։ Հանցագործները բազմաթիվ հետքեր են թողել, որոնք վկայում են, որ նրանք թանկարժեք իրեր են որոնել։ Սա վերջին 2 օրվա ընթացքում երկրորդ զանգվածային սպանությունն է Մեխիկոյում։ Չորեքշաբթի տղամարդը սպանել էր իր 6 երեխաներին, կնոջն ու այնուհետև ինքնասպան եղել։

Այս խորագրի վերջին նյութերը