Աշխարհ

27.12.2014 09:30


Լուկաշենկո. «Բելառուսում գների վերահսկողության տենդենցը կպահպանվի հավերժ»

Լուկաշենկո. «Բելառուսում գների վերահսկողության տենդենցը կպահպանվի հավերժ»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում գների վերահսկման տենդենցը կպահպանվի հավերժ։ Նախօրեին՝ տնտեսության զարգացման արդիական հարցերի խորհրդակցության ժամանակ, Լուկաշենկոն բորբոքվել է, որ առանձին քաղծառայողներ շեղում են գործարարներին՝ ասելով, որ երկրում գների վերահսկողությունը շուտով կհանվի, և նրանք լավ եկամուտ կստանան.

«Մեր առանձին անպիտան քաղծառայողները գործարարներին, առևտրականներին և այլ տեսակի խաբեբաների շեղում են, թե նրանք կդիմանան։ Դուք հետո կվերցնեք այն ամենը, ինչ հիմա չեք ստացել»։

Երկրի ղեկավարը հայտարարել է, որ իշխանություններն արել են ամեն ինչ երկրում նորմալ առևտրի կայացման համար, և հիմա անհրաժեշտ է ստիպել բոլորին աշխատել այնպես, ինչպես հարկն է։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը