Աշխարհ

30.12.2014 10:27


Մեծ Բրիտանիայում գաղտնազերծվել է Գորբաչովի մասին Ռեյգանի և Թետչերի նամակագրությունը

Մեծ Բրիտանիայում գաղտնազերծվել է Գորբաչովի մասին Ռեյգանի և Թետչերի նամակագրությունը

Մեծ Բրիտանիայում գաղտնազերծել են 30-ամյա վաղեմության փաստաթղթեր: Դրանց թվում է նաև ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թետչերի նամակագրությունը ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մասին։ Այս մասին հայտնում է «Agence France-Presse»-ը:

«Ես կարծում եմ, որ նա այն մարդն է, ում հետ կարելի է գործ ունենալ: Նա ինձ դուր եկավ: Սակայն նա հաստատ պատրաստ չէր այն հարցաքննությանը, որը ես կազմակերպել էի»,-Ռեյգանին ուղղված նամակում Գորբաչովի հետ իր առաջին հանդիպման մասին գրել է Թետչերը:

Այս խորագրի վերջին նյութերը