Աշխարհ

01.01.2015 22:20


Ամանորի գիշերը Ֆրանսիայում 940 ավտոմեքենա են հրկիզել

Ամանորի գիշերը Ֆրանսիայում 940 ավտոմեքենա են հրկիզել

Ամանորը Ֆրանսիան խաղաղ չի դիմավորել: Այդ երկրի ամենատարբեր թաղամասերում անկարգություններ են տեղի ունեցել. 940 ավտոմեքենա հրկիզվել է, 308 մարդ` ձերբակալվել:

Էյֆելյան աշտարակի մոտ էլ անհայտ անձանց միջև տեղի ունեցած ընդհարման ժամանակ 17-ամյա մի ֆրանսիացու են դանակահարել: Մի քանի ժամ անց նա հիվանդանոցում մահացել է:

Ինչպես հայտնում է «ТАСС» գործակալությունը, մեկ տարի առաջ էլ Ամանորի գիշերը Ֆրանսիայում 1067 մեքենա էին հրկիզել: Այն ժամանակ ձերբակալվել էր անկարգությունների 320 մասնակից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը