Աշխարհ

02.01.2015 13:38


Հայտնի է «Air Asia»-ի կործանված ինքնաթիռի 9 զոհի ինքնությունը

Հայտնի է «Air Asia»-ի կործանված ինքնաթիռի 9 զոհի ինքնությունը

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ կործանված «Air Asia» ավիաընկերության ինքնաթիռի գտնված մասերը տեղափոխվել են Ինդոնեզիայի Պանկալան Բուն քաղաքի որոնողա-փրկարարական գործողությունների գլխավոր բազա: Այժմ որոնողական աշխատանքներն առավելապես կենտրոնացած են օդանավի «սև արկղերի» հայտնաբերման վրա:

Փորձագետները պարզել են զոհերից 9-ի ինքնությունը: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 16 դի:

Հիշեցնենք, որ մալազիական «Air Asia» ավիաընկերության «Airbus A 320-200» ինքնաթիռը, որն իրականացնում էր Սուրաբայա-Սինգապուր չվերթը, կործանվել է դեկտեմբերի 28-ին: Օդանավում եղել է 162 մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը