Մեկնաբանություն

04.01.2015 16:00


«Անկախ» մամուլի սիրելիները, Բ26–ի քաղաքականությունը և մեր անելիքը

«Անկախ» մամուլի սիրելիները, Բ26–ի քաղաքականությունը և մեր անելիքը

2014–ի լրատվական հոսքերին հետևելիս պարզ է դառնում, որ Բաղրամյան 26–ի բուծած լրատվամիջոցներն ունեն իրենց սիրելի հերոսները։ Հերիք է՝ դրանք մի ամբախ–զամբախ բան դուրս տան, «անկախներն» անմիջապես տարածում են ու բերանի ծամոն սարքում։

Տպավորությունն այնպիսին է, որ «անկախ» մամուլում նաև մազոխիզմով են տառապում, քանզի սրանց հատկապես դուր է գալիս, երբ Շմայսը, էջմիածինցի «Սիմոնը»՝ Մանվելը, կամ Սերժ Սարգսյանի մտքերի թարգման Սեյրանը հայհոյում են, հետևներին ձեռք են տալիս կամ «կմճտում» են իրենց հարց տվող «հանդուգն» լրագրողներին։

Դե, իսկ ՀՀԿ տատիկի համար «անկախների» ուշքը գնում է, քանզի ինչ էլ նա ասի՝ «քլիքն» ապահովված է։

Այս ամենն արվում է շատ հասկանալի նպատակով՝ որպեսզի ցույց տան, թե ինչքան բարձր ինտելեկտի տեր մարդ է Սերժ Սարգսյանն այդ մարդկանց համեմատ, և որպեսզի վարկաբեկվեն պետական ինստիտուտներն, ու մարդիկ համընդհանուր հիասթափություն ապրեն պետությունից։ Դե, իսկ ցանկացած բանից հիասթափվելիս այլևս չես պայքարում դրա լավացման համար։

Եվ ամենակարևորի ու ցավոտի մասին. մանվելներին քաղաքական ծաղրածուի դեր տալով՝ իշխանությունները նաև ատելություն են սերմանում Արցախյան պատերազմի հաղթանակին իրենց անմիջական ջանքերը ներդրած մարդկանց նկատմամբ։ Այստեղ արդեն գործ ունենք Սերժ Սարգսյանի ենթագիտակցական «պլաստի» հետ։ Նրա համար, հասկանալի պատճառներով, անընդունելի են կռվին իրական մասնակցություն ցուցաբերածները, և նա վրեժ է լուծում 90-ականների վկաներից։ Շատ մեծ է հավանականությունը, որ նախագահական նստավայրում այդպիսի խնդիր չեն դրել, բայց այդպես է ստացվում։

Պատերազմի ու հաղթանակի այսպիսի «խուրդումը» գաղջ մթնոլորտի ձևավորմանը նպաստող գործոններից է։ Ու ինչքան շատ են նախագահականից «խուրդում» ազատամարտն ու պատերազմի միջոցով անցածներին, այնքան լկտիանում է Ադրբեջանը։ Կապը, միգուցե, ուղղակի չէ, բայց գործ ունենք «էներգետիկայի» հետ։

Այս քաղաքականությունը շարունակվելու դեպքում մենք դեռ շատ կորուստներ կունենանք ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմանի վրա։ 2015–ը, հետևաբար, պետք է դարձնել դեպի պետության վախճան տանող ընթացքը կանգնեցնելու տարի։

Ամեն ինչ ՀՀ քաղաքացու ձեռքերում է։ Հաղթանակն էլ, պարտությունն էլ մերն է լինելու։ Դե ուրեմն, եկեք հաղթենք ներքին հակառակորդին, որ սահմանին լռեցնենք թշնամուն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը