Աշխարհ

06.01.2015 15:03


Քուրդ աշխարհազորայինները դուրս են մղել ԻՊ զինյալներին Քոբանիի կենտրոնից

Քուրդ աշխարհազորայինները դուրս են մղել ԻՊ զինյալներին Քոբանիի կենտրոնից

Քրդական ինքնապաշտպանական ուժերը նախօրեին դուրս են մղել «Իսլամական պետության» զինյալներին Քոբանիի կենտրոնում գրավված դիրքերից: Ինչպես նշվում է ՔԻՈւ տարածած պաշտոնական հաղորդագրությունում, որը փոխանցում է «Ֆիրաթ» գործակալությունը, աշխարհազորայիններն ամբողջապես մաքրել են քաղաքի վարչական թաղամասը վարձկաններից, որը զբացեղրել էին երեք ամիս առաջ:

«Վարձկանների ավազակախմբերն այժմ իրենց ձեռքում են պահում Քոբանիի տարածքի 20%-ից էլ պակաս մասը», - հաղորդել է ՔԻՈւ ներկայացուցիչը:
Աշխարհազորայինները դուրս են մղել ԻՊ զինյալներին նաև Ջեբել-Մաշթանուր ռազմավարական բարձունքից: Գործողության ընթացքում 19 ահաբեկիչ է ոչնչացվել: Նրանց բազաներում զենք ու զինամթերք է հայտնաբերվել:
Աշխարհազորայինները հաջող մարտեր են մղում վարձկանների դեմ քաղաքի հյուսիսում և հարավ-արևելքում՝ թուրքական սահմանին մոտ:

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը