Աշխարհ

13.01.2015 11:36


Կամերունի բանակը «Բոկո հարամ» խմբավորման ավելի քան 140 զինյալ է ոչնչացրել

Կամերունի բանակը «Բոկո հարամ» խմբավորման ավելի քան 140 զինյալ է ոչնչացրել

Կամերունի կառավարական ջոկատներին երկուշաբթի հաջողվել է ոչնչացնել «Բոկո հարամ» ծայրահեղական խմբավորման 143 զինյալի Կոլոֆաթա քաղաքի գրոհը հետ մղելիս։ Այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարար, Կամերունի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսսա Բաքարին։
Նրա խոսքերով՝ կամերունյան ԶՈւ–ն մեկ զինծառայող է կորցրել, չորսը վիրավորվել է։ Ուժայիններին հաջողվել է վերցնել զինյալների զգալի թվով զինամթերք։
Կոլոֆաթան «Բոկո հարամ»–ի զինյալների կողմից հարձակման է ենթարկվել նախօրեին առավոտյան. նրանք ներթափանցել են Կամերունի տարածք հարևան Նիգերիայի կողմից։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը