Աշխարհ

17.01.2015 10:39


Օդեսսայում հուժկու պայթյուն է որոտացել

Օդեսսայում հուժկու պայթյուն է որոտացել

Օդեսսայի կենտրոնում հուժկու պայթյուն է որոտացել շենքի մոտ, որտեղ գտնվում է «Դիամանտբանկի» բաժանմունքը, և, տեղաբնակների խոսքերով, կազմակերպությունը, որն օգնություն էր տրամադրում ուժային գործողության մասնակիցներին Դոնբասում։ Հարվածային ալիքը վնասել է շենքի առաջամասը, մոտակա տների ապակիները կոտրվել են։
Օդեսսայի շրջանի ՆԳՆ–ի փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքի հարվածի ուժգնությունը տրոտիլային համարժեքով կազմել է 400 գրամ։
«Պայթյունի հետևանքով տուժածներ չկան», – նշում են գերատեսչությունում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը