Աշխարհ

22.01.2015 14:36


Դավութօղլու. «Հնարավոր չէ կանգնեցնել ԻՊ համար կռվի մեկնող արտասահմանցիների հոսքը Սիրիա»

Դավութօղլու. «Հնարավոր չէ կանգնեցնել ԻՊ համար կռվի մեկնող արտասահմանցիների հոսքը Սիրիա»

Լոնդոն ժամանած Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «The Independent» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հնարավոր չէ կանգնեցնել Թուրքիայի տարածքով Սիրիա շարժվող արտասահմանցիների հոսքը, որոնք մեկնում են կռվելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար։
Թերթը հիշեցրել է, որ Անկարային քննադատում են նրա համար, որ բավարար միջոցներ չի ձեռնարկում Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից ջիհադականների ներթափանցումը Սիրիա արգելելու համար։ Իր հերթին, Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան չի կարող Սիրիայի հետ 820 կմ սահմանի ամեն մի հատվածում զինվոր տեղակայել։

«Ամեն դեպքում, սահմանի այն կողմում ոչ մի պետություն չկա», – հավելել է նա։
Դավութօղլուի խոսքերով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հարաբերությունները խզվել են 2011 թվականին, երբ «Ասադը սկսել է սպանել սեփական ժողովրդին»։
Բացի այդ, Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ «Իսլամական պետությունը» ծագել է Իրաքում պատերազմի արդյունքում և 2003–ից հետո այնտեղ ամերիկյան զորքերի ժամանումից հետո։ Թուրք վարչապետի խոսքերով՝ Թուրքիան ոչ մի կապ չունի ԻՊ «վերելքի» հետ։

Տեղեկացնում է gazeta.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը