Աշխարհ

23.01.2015 09:24


Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը՝ Սաուդյան Արաբիայի 7-րդ թագավոր

Աբդուլ-Ազիզ ալ Սաուդը՝ Սաուդյան Արաբիայի 7-րդ թագավոր

Սաուդյան Արաբիայի իշխանությունների փոխանցմամբ՝ 90-ամյա թագավոր Աբդալլայի մահից հետո երկրի գահն անցել է Աբդուլ-Ազիզ ալ Սաուդին։ «ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ 79-ամյա ալ Սաուդը 2012 թվականից զբաղեցնում էր Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի պաշտոնը։

1953թ.-ին Սաուդյան Արաբիայի հիմնադիր Աբդել Ազիզ թագավորի մահից հետո երկրի գահն արդեն 60 տարի ժառանգաբար անցնում է նույն գերդաստանի անդամներին։

Սաուդյան Արաբիայի թագավորը միաժամանակ գլխավորում է երկրի կառավարությունը, գահաժառանգը դառնում է նրա առաջին տեղակալը: Առանցքային նախարարները թագավորի մերձավոր ազգականներն են։

Այս խորագրի վերջին նյութերը