Աշխարհ

26.01.2015 10:32


«Միսս Տիեզերք»–ը կոլումբացի է (տեսանյութ)

«Միսս Տիեզերք»–ը կոլումբացի է (տեսանյութ)

Մայամիում կայացել է «Միսս Տիեզերք-2014» գեղեցկության ամենամյա մրցույթը։ 88 մասնակիցներից տիեզերքի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսին արժանացել է Կոլումբիայի 22–ամյա ներկայացուցիչ Պաուլինա Վեգան։

Նա երաժշտական բազմանդամ ընտանիքից է, ունի 3 եղբայր և 4 քույր, պապիկը օպերային հայտնի երգիչ է եղել։

«Միսս Տիեզերք-2014»–ի թագը Նյու Յորքի երկնաքերերի տեսքն է ունեցել՝ զարդարված ավելի քան 300 ադամանդով։

Մրցույթում 2–րդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի, 3–րդը՝ Ուկրաինայի ներկայացուցիչը՝ հայուհի Ջոանա Ռիվա Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը