Աշխարհ

29.01.2015 12:26


Փորձարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածը

Փորձարկվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածը

Ինչպես տեղեկացնում է apsny.ge գործակալությունը, Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը հունվարի 28-ին մասնակցել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածի փորձարկմանը՝ հետևելով գնացքի փորձնական երթևեկությանը։
Փորձարկումը տեղի է ունեցել Ջավախքում և Կարցախիում, արարողությանը մասնակցել են «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես հայտնել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունից՝ այս երկաթգիծը ճանաչվել է կարևորագույն նախագծերից մեկը, որն իրականացնում են Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։
Կվիրիկաշվիլին և Մամեդովը ծանոթացել են կատարված աշխատանքի հետ և նշել ծրագրի կարևորությունն ու հեռակնարները։ Երկաթգիծը կառուցվում է վրաց-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա։
Ադրբեջանը վրացական հատվածի շինարարության համար հատկացրել է 775 մլն դոլարի վարկ։ Այս նախագծի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում Ղազախստանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը, Պակիստանը և Հնդկաստանը։

Այս խորագրի վերջին նյութերը