Աշխարհ

31.01.2015 10:17


Պենտագոն. «Իսլամիստներին հաղթելու համար կպահանջվի 3-5 տարի»

Պենտագոն. «Իսլամիստներին հաղթելու համար կպահանջվի 3-5 տարի»

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, ծովակալ Ջոն Քիրբին հայտնել է, որ չի կարող ստույգ ասել, թե «Իսլամական պետություն» խմբավորման դեմ հաղթանակի համար որքան ժամանակ է պետք։

«Դա կտևի որոշ ժամանակ։ Ես չեմ կարող գուշակել, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար: Հնարավոր է՝ 3-5 տարի»,-մամուլի ասուլիսում ասել է Քիրբին։

Նա ընդգծել է, թե ԻՊ-ի դեմ պայքարում նախկինի պես առաջնայինը գաղափարական բաղկացուցիչն է:

Այս խորագրի վերջին նյութերը