Աշխարհ

04.02.2015 09:35


Հորդանանը ցնցված է. իսլամիստները ողջակիզել են օդաչու Մուազ ալ-Քասասբեին

Հորդանանը ցնցված է. իսլամիստները ողջակիզել են օդաչու Մուազ ալ-Քասասբեին

euronews.com-ի փոխանցմամբ՝ հազարավոր հորդանանցիներ դուրս են եկել Ամմանի փողոցներ՝ սգալու իսլամիստների կողմից գազանաբար սպանված օդաչու Մուազ ալ-Քասասբեի մահը։ Երեկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ էր տարածել, որում ցուցադրված է, թե ինչպես են օդաչուին փակում վանդակի մեջ և հրկիզում:

Մուազ ալ-Քասասբեն իսլամիստների գերության մեջ էր հայտնվել նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Հորդանանը դաշնակից ուժերի կազմում ռմբակոծության էր ենթարկում իսլամիստների դիրքերը:

Այս խորագրի վերջին նյութերը